22:07  ,  10 հուլիսի, 2019

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Դիվոկ Օրիգիի հետ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Դիվոկ Օրիգիի հետ։ Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կնքվել է երկարաժամկետ պայմանագր։

Անցած մրցաշրջանում Դիվոկ Օրիգին հիմնականում պահեստային խաղացող էր, սակայն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին օգնեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում հասնել հաղթանակի՝ երկու գոլ խփելով «Բարսելոնային» եւ մեկ գոլ՝ «Տոտենհեմին» վճռական խաղում։

24-ամյա բելգիացի ֆուտբոլիստը «Լիվերպուլում» անցկացրել է 97 հանդիպում, խփել 28 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում