19:33  ,  10 հուլիսի, 2019

«Ռեալի» նորեկը գլխապտույտի պատճառով լքել է ասուլիսը

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեր Միլիտաոն վատ ինքնազգացողության եւ գլխապտույտի պատճառով ստիպված է եղել անավարտ թողնել ասուլիսը եւ լքել մամուլի սրահը։  

Դրանից առաջ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում տեղի էր ունեցել 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսը։ Հուլիսի 10-ին Էդեր Միլիտաոն նաեւ բուժզննում էր անցել «Ռեալում»։

Էդեր Միլիտաոն պորտուգալական «Պորտուից» է տեղափոխվել Արքայական ակումբ 50 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում