13:50  ,  10 հուլիսի, 2019

Սուլշեր․ Պոգբան ու Լինգարդն ընդամենը քայլում էին, իսկ դուք գրում եք, թե վիճել են

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը քննադատել է լրագրողներին, որոնք Ավստրալիայում նկարահանված մի քանի վայրկյան կադրերից եզրակացրել էին, թե Պոլ Պոգբան ու Ջեսի Լինգարդը վիճել են։

«Ջեսին ու Պոլն ընդամենը քայլում էին, իսկ դուք գրում եք, թե վիճել են։ Ես հասկանում եմ, որ դուք այստեղ եք, որպեսզի վաճառեք թերթեր եւ հոդվածներ, բայց մեր բոլոր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լինգարդն ու Պոգբան ընկերներ են դեռ ակումբային ակադեմիայում հանդես գալու տարիներից։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ գտնում է Ավստրալիայի Պերտ քաղաքում, որտեղ կանցկացնի մարզումային հավաք եւ երկու ընկերական հանդիպում։

Դրվագը տեսանյութում 11-րդ վայրկյանից է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում