13:17  ,  10 հուլիսի, 2019

«Բարսելոնան» հողային աշխատանքներ է սկսել «Կամպ Նոու» ստադիոնում (ֆոտո)

«Բարսելոնան» ամբողջովին փոխում է «Կամպ Նոու» ստադիոնի խաղադաշտը։ Լուսանկարները հրապարակել է Sky Sport-ը։

«Մի անհանգստացեք, աշխատանքները կավարտվեն մինչեւ մրցաշրջանի մեկնարկը»,- գրում է Sky Sport-ը Ինստագրամում։

Օգոստոսի 4-ին «Բարսելոնան» «Կամպ Նոուում» կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Թիմերը կվիճարկեն կատալոնական ակումբի լեգենդար նախագահ Ժոան Գամպերի անվան գավաթը։

Իսպանիայի առաջնությունում առաջին տնային հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 25-ին՝ ընդունելով «Բետիսին»։

View this post on Instagram

A post shared by Sky Sports (@skysports) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում