12:46  ,  10 հուլիսի, 2019

Բալոտելին հեռացել է «Մարսելից»

Ֆրանսիական «Մարսելի» նախագահ Ժան-Անրի Էյրոն հաստատել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հեռանալը թիմից, հաղորդում է Goal.com-ը։

Հունիսի 30-ին ավարտվել էր 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, որը չի երկարաձգել։ Այժմ Բալոտելին ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Նրա ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Վեստ Հեմը»։

Բալոտելին այս տարվա հունվարին էր տեղափոխվել «Մարսել», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում