12:16  ,  10 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» նախագահ․ Նեյմարի տրանսֆերի հարցում փոփոխություն չկա

Որեւէ փոփոխություն բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի հետ կապված իրավիճակում չկա, ասել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, փոխանցում է AS-ը։

Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ-ից «Բարսելոնան» այս ամռանը քիչ հավանական է, քանի որ փարիզյան ակումբը նրան վաճառելու մտադրություն չունի։

Մեկ շաբաթ առաջ Բարտոմեուն հաստատել էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում