09:08  ,  10 հուլիսի, 2019

Նեյմարը Թուրինում հանդիպել է Ռոնալդուի հետ (ֆոտո)

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայրենիքից վերադարձել է Եվրոպա, սակայն մեկնել է Իտալիայի Թուրին քաղաք, որտեղ հանդիպել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է AS-ը։ Նրանք նկարահանվել են գովազդային տեսահոլովակում։

Սպասվում է, որ այս շաբաթ Նեյմարը կմեկնի նաեւ Բարսելոնա։

Հուլիսի 8-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարությամբ արձանագրել էր, որ Նեյմարը երկուշաբթի պարտավոր է եղել միանալ թիմի մարզումներին, սակայն չի ժամանել Փարիզ։ Դրանից հետո Նեյմարի հայրը հայտարարեց, որ ֆրանսիական ակումբում տեղյակ են եղել, որ ֆուտբոլիստը արձակուրդից վերադառնալու է հուլիսի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում