18:10  ,  8 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալի վստահ հաղթանակը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ։ Իսպանացի թենիսիստը 1 ժամ 44 րոպեում պարտության մատնեց պորտուգալացի Ժոաու Սոուզային՝ 6:2, 6:2, 6:2։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ամերիկացիներ Սեմ Քուերիի եւ Թենիս Սանդգրենի դիմակայության հաղթողի հետ։

Այս տարի Ռաֆայել Նադալը նվաճել է Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում