Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» -«Մակեդոնիա» առաջին հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական բրիգադը՝ Նաթան Վերբումենի գլխավորությամբ: Եզրերում կաշխատեն Ջիմի Կրեմերսը և Մաթիաս Հիլաերտը, չորրորդ պաշտոնյան Լոթար Դոնդթն է, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին և կմեկնարկի 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում