16:08  +04,  6 հուլիսի, 2019

Երեւանի «Նոա» թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակ․ Կփորձենք մտնել Եվրագավաթների գոտի

Երեւանի «Նոա» թիմի մոլդովացի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է նորացված ակումբի առջև դրված խնդիրների ու նպատակների, տրանսֆերային քաղաքականության մասին։

«Ինձ ավելի հոգեհարազատ է կոմբինացիոն ֆուտբոլը՝ կարճ և միջին փոխանցումներով, արագ անցումներով, բայց չենք հրաժարվի նաև երկար փոխանցումներից, եթե դա արդյունք կբերի։ Կփորձենք խաղալ ավելի դիտարժան, կոմբինացիոն ու հարձակողական ֆուտբոլ։

Ես ինքս ինձ համար առավելագույն նպատակներ եմ դնում, որովհետև հոգու խորքում հաղթող եմ, սիրում եմ հաղթել: Մենք կփորձենք առավելագույն նպատակներ սահմանել, որքան դա հնարավոր է: Մենք սա քննարկեցինք «Նոա» ՖԱ-ի ղեկավարության հետ, կփորձենք մտնել Եվրագավաթների գոտի։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանա թիմի համալրումը մրցաշրջանի համար, ինչ որակի խաղացողներ մեզ կմիանան:

Մենք չենք պատրաստվում հրաժարվել հայ ֆուտբոլիստներից: Եթե նրանք համապատասխանում են որակին, թիմի խաղային ոճին և նպատակներին, ապա հայ տղաները կներգրավվեն, կխաղան, կլինի մրցակցություն: Այո, արտասահմանից, մասնավորապես, Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ երկրներից տղաներ կլինեն։ Մենք կկարողանանք ստեղծել մարտունակ թիմ, որը պայքարելու է բարձր տեղերի համար:

Առաջին հերթին պետք է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, կենտրոնական պաշտպանների գոտին։ Ապա՝ եզրային հարձակվողի, այս դիրքը մեզ մոտ բաց է։ Կարծում եմ, ևս մեկ դարպասապահի մասին պիտի մտածենք։ Կա 3-4 դիրք, որ պետք է իսկապես ամրապնդենք»,- նշել է Պիկուշչակը:

Նախքան 2017-ին մարզչական աշխատանքի անցնելը, 36-ամյա մասնագետը հաջող ֆուտբոլային կարիերա է ունեցել՝ որպես հարձակվող հանդես գալով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ», ապա նաև՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար» (խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ) և «Ամկար» ակումբներում, հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականում։ 

Մարզիչը Հայաստան է ժամանել երկու օգնականների հետ՝ Վադիմ Բորեցը (գլխավոր մարզչի օգնական) և Նիկոլայ Պրիմակտը (ֆիզիկական պատրաստականության գծով մարզիչ): «Նոա» թիմի դարպասապահների մարզիչն է Հովհաննես Դալալյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ