19:31  ,  28 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Կարեն Ասլանյանը եզրափակիչ դուրս չեկավ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։

67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց վրացի Շմագի Բոլկվաձեի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 4։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին, քառորդ եզրափակիչում 6։1 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հաավարդ Յորգենսենի նկատմամբ։

77 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի Կարապետ Չալյանը, որի մրցակիցը կլինի հունգարացի Տամաշ Լորինչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում