00:04  ,  25 հունիսի, 2019

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» խաղացողին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Դան-Ակսել Զագադուին, հաղորդում է France Football-ը։ Գերմանացի պաշտպան Մատս Հումելսի վերադարձից հետո դորտմունդյան ակումբը պատրաստ է քննարկել գրավիչ առաջարկներ։

Իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է ուժեղացնել «Արսենալի» պաշտպանությունը եւ 20-ամյա ֆրանսիացին փոքր բյուջեի պայմաններում համարվում է լավագույն տարբերակ։

Զագադուն ՊՍԺ-ի սան է։ Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ, ստացել 4 դեղին քարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում