09:10  ,  23 հունիսի, 2019

Ռոնալդուն 200 հազար եվրո է վճարել զբոսանավի վարձակալության համար (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդի մի մասն անցկացրել է Հունաստանում ավագ որդու եւ հարսնացուի հետ։ Նա 56 հազար եվրոյով մեկ շաբաթ առանձնատուն էր վարձակալել ծովափին։

TMZ-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը նաեւ մեկ շաբաթով վարձակալել է զբոսանավ, որն ունի 47 մետր երկարություն, վեց ննջասենյակ, հյուրասենյակ, մարզասարքերի դահլիճ եւ կինոդահլիճ։

Մեկ շաբաթվա վարձակալության համար Ռոնալդուն վճարել է 200 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English