23:20  ,  22 հունիսի, 2019

ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը 1 միավորի տարբերությամբ պարտվեց եզրափակիչում

Իտալիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։

48 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը մեկ միավորի տարբերությամբ պարտվեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին՝ 6։7։

Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովին։

Հունիսի 23-ին կայանալիք եզրափակիչ գոտեմարտերում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։ 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կմրցի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի, 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանը՝ ռուսաստանցի Իսլամ Կարտոեւի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում