14:43  +04,  17 հունիսի, 2019

Սերժ Սարգսյան․ Տիգրան Պետրոսյանն իր տաղանդի դրսեւորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում

Տիգրան Պետրոսյանն իր տաղանդի դրսեւորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում: Հայաստանի երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես բնութագրեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Հունիսի 17-ին լրանում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը: Հայաստանի շախմատի ֆեդեացիան՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը նշեց լեգեդար շախմատիստի 90-ամյակը:

Տարեդարձի առթիվ ՀՇՖ-ն նախաձեռնել էր Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը ծնել է բազմաթիվ շնորհաշատ զավակներ, որոնք իրենց լուրջ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Նրանցից մեկը Տիգրան Պետրոսյանն էր, որը մյուսներից տարբերվեց նրանով, որ իր տաղանդի դրսեւորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում: Լինելով միակ հայ գրոսմայստերը, նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո այսօր Հայաստանում շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստերի:

Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում ինչքան գրոսմայստեր կա եւ նրանցից որքանն են գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներքո, հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ, իրոք, Տիգրան Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում. եւ ոչ միայն շախմատում...

Այն 100 հազարավորները, որոնք տանը շախմատ են խաղում, կյանքին վերաբերվում են մի քիչ այլ կերպ, քան շախմատ չխաղացողները: Այս համեստ միջոցառումը մեկ այլ խորհուրդ էլ ունի. մեր ժողովուրդը մշտապես տեսել է աշխարհում առաջավորը եւ ընկալելով, տեղայնացնելով սեփական երանգներն է հաղորդել: Կարծում եմ՝ դրա շնորհիվ է, որ մենք հարատեւում ենք այս չափազանց բարդ տարածաշրջանում։

Շախմատի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է մնալ լավ մեր հանրության, երեխաների ու բոլորի կողմից: Ինչպես տեսնում եք՝ շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՇՖ նախագահը ֆեդերացիայի անդամների հետ ծաղիկներ դրեց Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ