15:44  ,  10 հունիսի, 2019

ՈւԵՖԱ․ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Պորտուգալիայում անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ Ջորդան Պիկֆորդ (Անգլիա)։

Պաշտպաններ Կեւին Մբաբու, Մանուել Ականջի (երկուսն էլ Շվեյցարիա), Ռուբեն Դիաշ, Ռաֆայել Գերեյրու (երկուսն էլ՝ Պորտուգալիա), Մատեյս դե Լիգտ (Հոլանդիա)։

Կիսապաշտպաններ Բեռնարդու Սիլվա (Պորտուգալիա), Մարտեն դե Ռոն, Ֆրենկի դե Յոնգ (երկուսն էլ՝ Հոլանդիա)։

Հարձակվողներ Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա), Կրիշտիանու Ռոնալդու​ (Պորտուգալիա)։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել է Հոլանդիային եւ դարձել Ազգերի լիգայի առաջին գավաթակիրը։ Բրոնզե մեդալները նվաճել է Անգլիայի հավաքականը՝ հետխաղյա 11 մետրանոցներով 6։5 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում