09:09  ,  10 հունիսի, 2019

Բրազիլիայի հավաքականի հաղթանակը՝ 7։0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել է Հոնդուրասի թիմին։

Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում տեղի ունեցած խաղում աչքի են ընկել Գաբրիել Ժեզուսը (դուբլ), Տիագո Սիլվան, Կոուտինյոն, Դավիդ Ներեսը, Ռոբերտո Ֆիրմինոն եւ Ռիշարլիսոնը։

Բրազիլիայի հավաքականը պատրաստվում է հունիսի 15-ին հայրենիքում մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Ընկերական հանդիպում

Բրազիլիա - Հոնդուրաս՝ 7։0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 9, 47, Տիագո Սիլվա, 13, Կոուտինյո, 37, 11մ, Դավիդ Ներես, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 65, Ռիշարլիսոն, 70

Հեռացում՝ Ռոմել Կիոտո (Հոնդուրաս), 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս