09:09  ,  7 հունիսի, 2019

#Corner. CONIFA-2019. Բացառիկ ռեպորտաժ Արցախից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 36-րդ թողարկումը, որը նվիրված է Արցախում անցկացվող Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ Արցախից, ամենահետաքրքիրը մրցավայրից` ֆուտբոլի և շատ այլ ուշագրավ թեմաների մասին:

CONIFA Euro-2019-ն անցկացվում է Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի եւ Մարտակերտի ստադիոններում։ Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականների հետ ներկայացված են նաեւ Աբխազիան, Չամերիան, Սապմին, Պադանիան, Շեկելիլենդը եւ Հարավային Օսիան։

Արցախի հավաքականը խմբում գրավեց երրորդ տեղը եւ չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ, իսկ Արեւմտյան Հայաստանի հավաքականը հասել է եզրափակիչ եւ հունիսի 9-ին կմրցի Հարավային Օսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով