Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը երրորդ անգամ ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող Գերմանիայի առաջնության մասնակից թիմերի ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։ Ռոյսը ստացել է ձայների 31,4 տոկոսը, հայտնում է դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում լավագույնն է ճանաչվել նաեւ 2012-ին եւ 2014-ին։
Գերմանիայի ավարտված առաջնությունում Ռոյսը մասնակցել է 27 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում