00:07  ,  2 հունիսի, 2019

Սալահի գոլը երկրորդ ամենաարագն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ եզրափակիչում երկրորդ ամենաարգն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ խաղի 01։48 րոպեին։

Առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում է «Լիվերպուլը»։

Այս ցուցանիշով առաջին տեղում է «Միլանի» իտալացի պաշտպան Պաոլո Մալդինիի գոլը 2005-ի եզրափակիչում «Լիվերպուլի» դարպասը՝ 50-րդ վայրկյանին։ Այդ եզրափակիչում հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3։3 հաշվով, 11 մետրանոցներով անգլիական թիմը հաղթեց 3։2 հաշվով։

Պետք է նշել, որ եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում (իրավահաջորդ մրցաշարն է Չեմպիոնների լիգան) 1959թ․ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» խաղացող Էնրիկե Մատեոսը գերմանական «Այնտրախտի» դարպասը գրավել է 60-րդ վայրկյանին։ «Ռեալը» հաղթել է 7։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում