09:09  +04,  1 հունիսի, 2019

#Corner. Մխիթարյանի խաղաշապիկի որս Բաքվում, Հայաստանը՝ «մահվան խմբում», «Արարատ-Արմենիան»՝ նոր չեմպիոն

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 35-րդ թողարկումը։

Երեւանում տեղի ունեցավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Մրցաշարը կանցկացվի Հայաստանում հուլիսի 14-ից 27-ը։

#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ վիճակահանությունից, որին ներկա են եղել նաեւ Եվրո-2019-ի դեսպան Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին։

«Արարատ-Արմենիան» առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ #Corner-ը՝ Բարձրագույն խմբի արդյունքների մասին։

Բացառիկ հարցազրույց մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որը պատմել է ակումբային կարիերայի եւ Հայաստանի հավաքականից դարձյալ հրավեր ստանալու ցանկության մասին։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անկհայտորեն չստացվեց։ Բաքվի ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների որսը Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկի դեմ, մուտքը «Օլիմպիական» ստադիոն այդ խաղաշապիկով արգելված էր, դժգոհ երկրպագուներ, բախումներ փողոցներում, թերի կազմակերպում, տխուր եզրափակիչ, որտեղ «Արսենալը» 1։4 հաշվով պարտվեց «Չելսիին»։

#Corner-ը մեկնում է Արցախ, որտեղ հունիսի 1-9-ը կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը։ Կմասնակցեն նաեւ Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականները։

Թողարկման վերջում էլ ավանդական զավեշտալի տեսաշար տարբեր երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ