13:06  ,  30 մայիսի, 2019

«Ինտերը» մնաց առանց գլխավոր մարզիչի

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

Իտալացի մասնագետը 2017-ից էր գլխավորում «Ինտերը», որն Իտալիայի ավարտված առաջնությունում գրավեց չորրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Ինտերի» գլխավոր մարզիչ հիմնական թեկնածուներն են այժմ մարզչական աշխատանք չունեցող Անտոնիո Կոնտեն ու Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում