22:11  ,  27 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Սոկրատիսին

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբակից, հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, որը նախորդ օրը հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում պետք է հաղթեն նաեւ «հանուն Մխիթարյանի»։

«Շնորհակալություն իմ ընկեր։ Հաղթեք չորեքշաբթի։ Առաջ տղաներ»,- գրել է Մխիթարյանը Թվիթերում։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում