Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպումը, գրում է The Guardian -ը:
Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում