15:08  +04,  26 մայիսի, 2019

Անդրեյ Տալալաեւ. Կյանքիս լավագույն տարին անցկացրել եմ «Փյունիկում»

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը երեւանյան ակումբի ֆուտբոլիստներին հաջողություն է մաղթել «Արարատի» դեմ Հայաստանի առաջնության 35-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Տղաներ, դուք ինձ համար արդեն այսօր չեմպիոն եք: Պարզապես խաղացեք այնպես, ինչպես կարողանում եք: Մնացածն ամբողջ ֆուտբոլային ակումբի գործն է:

Ուրախ ու հպարտ եմ, որ ձեզ հետ անցկացրել եմ կյանքիս լավագույն տարին»,- Facebook-ում գրել է ռուս մասնագետը:

«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Երեւանի Վազգես Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 17:00-ին: Դա «Փյունիկի» վերջին հանդիպումն է Հայաստանի ընթացիկ առաջնությունում: Հաղթանակի դեպքում երեւանյան ակումբը 2 միավոր առաջ կանցնի «Արարատ-Արմենիայից» եւ կբարձրանա առաջին տեղ: «Արարատ-Արմենիան» եւս ունի մեկ հանդիպում եւ վերջին տուրում «Բանանցին» հաղթելու դեպքում կգրավի առաջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ