«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերն արտասահմանցի մրցավարների վստահելու որոշմանը:
«Առաջնության վերջնամասում ուզած-չուզած լարվածությունը կլինի: Նույնիսկ եվրոպական բարձր մակարդակի խաղերում լարվածությունն անպակաս է, քանի որ բոլորը հասկանում են ցանկացած խաղի եւ ցանկացած սխալի արժեքը: Բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել իրենց հուզմունքը եւ որակով խաղ ցույց կտան՝ ինչպես դա արեցին «Շիրակի» հետ հանդիպման ժամանակ:
Ես, ինչպես գիտեք, մրցավարներից առհասարակ չեմ խոսում: Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Իմ ուշադրությունը միշտ իմ թիմի վրա է»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Արցախ» ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին՝ 35-րդ տուրի խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմ՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հանդիպումը տեղի ունենա մայիսի 24-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
Մայիսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Փյունիկ» - «Արարատ» խաղում եւս կաշխատեն արտասահմանցի մրցավարներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում