Վարդան Մինասյան. Ինձ համար ոչ մի նշանակություն չունի՝ հայ մրցավար կսպասարկի խաղը, թե իսպանացի

22:33   23 մայիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերն արտասահմանցի մրցավարների վստահելու որոշմանը:

«Առաջնության վերջնամասում ուզած-չուզած լարվածությունը կլինի: Նույնիսկ եվրոպական բարձր մակարդակի խաղերում լարվածությունն անպակաս է, քանի որ բոլորը հասկանում են ցանկացած խաղի եւ ցանկացած սխալի արժեքը: Բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել իրենց հուզմունքը եւ որակով խաղ ցույց կտան՝ ինչպես դա արեցին «Շիրակի» հետ հանդիպման ժամանակ:

Ես, ինչպես գիտեք, մրցավարներից առհասարակ չեմ խոսում: Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Իմ ուշադրությունը միշտ իմ թիմի վրա է»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Արցախ» ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին՝ 35-րդ տուրի խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմ՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հանդիպումը տեղի ունենա մայիսի 24-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Մայիսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Փյունիկ» - «Արարատ» խաղում եւս կաշխատեն արտասահմանցի մրցավարներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։