Ռիո դե ժանեյրոյում ավարտված 15-րդ Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկում հաղթել է Չինաստանը: Չինացիները նվաճել են 107 ոսկե, 81 արծաթե եւ 51 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (64-39-44), իսկ լավագույն եռյակը եզրափակել են ուկրաինացիները (41-37-39):
Հիշեցնենք, որ Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը (պաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը, որոնք մեդալ չէին նվաճել:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։