17:31  ,  11 օգոստոսի, 2012

Ռենդոլֆը փրկել է շանը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մեմֆիս» ակումբի բասկետբոլիստ Զակ Ռենդոլֆը 10 հազար դոլար է նվիրաբերել պիտբուլ ցեղատեսակի շանը փրկելու եւ բուժելու համար, հաղորդում է The Memphis Commercial Appeal-ը։

Շանը պատահաբար գտել են ջրահեռացման խողովակում` Մեմֆիսի մոտակայքում:

Պարզվել է, որ բազմաթիվ հիվանդություններով տառապող շունը  մի քանի օր մնացել է թակարդում:

Իմանալով պատահարի  մասին` Ռենդոլֆը գումարը փոխանցել է այն անասնաբուժական կենտրոնին, որտեղ հայտնվել է շունը: 31-ամյա խաղացողը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կփոխհատուցի շան բուժման բոլոր ծախսերը

«Շատ եմ սիրում այս ցեղատեսակի շներին: Այս ցեղատեսակի 8-9 շուն ունեմ: Ես նրանց բազմացնում եմ, վաճառում, մասնակցում տարբեր միջոցառումների: Նրանք ագրեսիվ շների վատ համբավ ունեն»,- հայտարարել է բասկետբոլիստը:

Նմանատիպ բարի արարքները բնորոշ չեն Ռենդոլֆին: Նրա կենսագրությունում ավելի հաճախ կարելի է հանդիպել օրինախախտումների, քան բարի գործերի, հայտնում է gazeta.ru։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով