09:00  ,  11 օգոստոսի, 2012

Գրիգորյանը պարտվեց, Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց

Աթենքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց ավստրիացի Պետեր Շչեյների հետ, Կարեն Գրիգորյանը պարտվեց չինացի Յանգյի Յուին, իսկ Վահե Բաղդասարյանը միավորը կիսեց իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ:

8-րդ տուրից հետո Տեր-Սահակյանն ունի 6 միավոր եւ գտնվում է չորրորդ տեղում: Նա կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալեքսանդր Իպատովին (Թուրքիա), չինացի Յանգյի Յուին եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:

Կարեն Գրիգորյանը 5.5 միավորով 12-րդն է, իսկ Վահե Բաղդասարյանը 4.5 միավորով զբաղեցնում է 45-րդ տեղը:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել եւ, վաստակելով չորս միավոր, բարձրացել է 37-րդ տեղ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում