21:42  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Մարզական քայլքում եւս չինացիներն ունեցան չեմպիոն

Չինացի Դինգ Չենն օլիմպիական ռեկորդով նվաճեց 20 կմ մարզական քայլքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Արծաթե մեդալը նվաճեց Գվատեմալայի ներկայացուցիչ Էրիկ Բարոնդոն։

Երրորդ տեղը եւս բաժին հասավ Չինաստանին։

Մարզական քայլքում ավանդաբար մեդալի հավակնորդ Ռուսաստանն այս անգամ մնաց ձեռնունայն։ Վալերի Բորչինը դուրս մնաց պայքարից, իսկ Վլադիմիր Կանայկինը որակազրկվեց քայլքից վազքի անցնելու համար։ Անդրեյ Կրիվովը գրավեց 37-րդ տեղը։

30-րդ Օլիմպիական խաղեր
Աթլետիկա
Մարզական քայլք, 20 կմ
Տղամարդիկ

1. Դինգ Չեն (Չինաստան) 1:18:46
2. Էրիկ Բարոնդո (Գվատեմալա) 1:18:57
3. Չժեն Վանգ (Չինաստան) 1:19:25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով