20:49  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Թենիսի տղամարդկանց զուգախաղում հաղթեցին ամերիկացիները

Ամերիկացիներ Մայք եւ Բոբ Բրայան եղբայրների հաղթանակով ավարտվեց թենիսի տղամարդկանց զուգախաղի օլիմպիական մրցաշարը։ Եզրափակիչում Բրայանները 6։4, 7։6 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ժո-Վիլֆրիդ Ցոնգային եւ Միքայել Լոդրային։

Բրոնզե մեդալները նվաճեցին ֆրանսիացիներ Ժուլյեն Բենետոն եւ Ռիշար Գասկեն։ Նրանք հաղթեցին իսպանացիներ Դավիդ Ֆերերին եւ Ֆելիցիանո Լոպեսին՝ 7։6, 6։2։


30-րդ Օլիմպիական խաղեր
Թենիս, զուգախաղ
Տղամարդիկ

1. Մայք եւ Բոբ Բրայաններ (ԱՄՆ)
2. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա / Միքայել Լոդրա (ԱՄՆ)
3. Ժուլյեն Բենետո / Ռիշար Գասկե (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով