19:35  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Քամին քշեց ԱՄՆ-ի դրոշը

Թենիսի կանանց մենախաղի օլիմպիական չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրության ժամանակ քամին քշել է ԱՄՆ-ի դրոշը, որն ամերիկյան հիմնի հնչյունների տակ բարձրացվել է Սերենա Ուիլյամսի հաղթանակի պատվին։

Միջադեպը միայն ժպիտ է առաջացրել։ Բողոքողներ չեն եղեկ։ Կազմակերպիչները որոշել են նորից չամրացնել դրոշը եւ ավարտել են պարգեւատրությունն ըստ ժամանակացույցի։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 6։0, 6։1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մարիա Շարապովային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով