19:18  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Լիտվացիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին DreamTeam-ին

ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում:

Չորրորդ տուրում ամերիկացիները 99:94 հաշվով դժվարին հաղթանակ տարան Լիտվայի հավաքականի նկատմամբ: Լիտվացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրին՝ արժանի դիմադրություն ցույց տալով DreamTeam-ին: Չորրորդ քառորդում Լիտվայի թիմը նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն ամերիկացիները հաղթեցին բարձր կարգի հաշվին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր լիտվացի Լինաս Կլեյզան, որը հավաքեց 25 միավոր:

Չորրոդ տուրից հետո ԱՄՆ-ի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբային փուլի վերջին տուրում DreamTeam-ի մրցակիցը կլինի Արգենտինայի հավաքականը: Լիտվացիները նույնպես պահպանում են փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը:

30-րդ Օլիմպիական խաղեր

Բասկետբոլ, տղամարդիկ 

A խումբ, 4-րդ տուր

Լիտվա – ԱՄՆ՝ 94:99 (25:33, 26:22, 21:23, 22:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով