18:47  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Չինացիները վիճարկեցին չեմպիոնի տիտղոսը բադմինտոնում

30-րդ Օլիմպիական խաղերում բադմինտոնի կանանց մենախաղի եզրափակիչը չինական էր։ Տիտղոսը վիճարկեցին Յիհան Վանգն ու Սյուերույ Լին։ 21։15, 21։23, 21։17 հաշվով հաղթեց Լին։
Բրոնզե մեդալը նվաճեց հնդիկ Սաինա Նեհվալը, որը պարտության մատնեց չինացի Սին Վանգին։

30-րդ Օլիմպիական խաղեր
Բադմինտո, մենախաղ
Կանայք

1. Սյուերույ Լի
2. Յիհան Վանգ
3. Սաինա Նեհվալ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով