18:21  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Սերենա Վիլյամսն՝ օլիմպիական չեմպիոն

Աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկուհի Սերենա Վիլյամսը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը: Սա ԱՄՆ-ի պատվիրակության 23-րդ ոսկին էր Լոնդոնի Խաղերում:

Եզրափակիչում ամերիկուհին 6:0, 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովայի նկատմամբ:

Բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջին ռակետ, բելառուս Վիկտորյա Ազարենկան, որը երրորդ տեղի համար խաղում 6:3, 6:4 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Կանայք, թենիս

Եզրափակիչ

Սերենա Վիլյամս (ԱՄՆ) – Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 6:0, 6:1

Երրորդ տեղի հանդիպում

Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) – Մարիա Կիրիլենկո (Ռուսաստան) – 6:3, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով