16:47  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռուսները հաղթեցին Եվրոպայի չեմպիոն իսպանացիներին

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի չորրոդ տուրում Ռուսաստանի թիմը պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին՝ 77:74: 

Նախորդ անգամ ռուս բասկետբոլիստներն իսպանացիներին հաղթել էին 2007 թվականին: 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը ռուսաստանցի Վիտալի Ֆրիզդոնն էր՝ 24 միավոր: Իսպանիայի հավաքականի առաջատար Պոու Գասոլը հավաքեց 20 միավոր: 

Ռուսները գլխավորում են В խմբի մրցաշարային աղյուսակը: Իսպանացիները երկրորդն են:

Լոնդոն-2012. տղամարդիկ, բասկետբոլ 

В խումբ, 4-րդ տուր

Ռուսաստան - Իսպանիա - 77:74 (11:28, 21:12, 24:13, 21:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով