16:34  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Լին Գրեյը «կրակում» է ԱՄՆ-ի 22-րդ ոսկուն

Լոնդոնի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի պատվիրակության 22-րդ ոսկե մեդալը նվաճեց հրաձիգ Ջեյմի Լին Գրեյը:

Կանանց հրացանի երեք դիրքից մրցաձեւի 50 մետրում ամերիկուհին հավաքեց 691,9 միավոր՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ:

Սերբ Իվանա Մաքսիմովիչը երկրորդն է, չեխ Ադելա Սիկորովան՝ երրորդը:

30-րդ Օլիմպիական խաղեր

Կանայք, հրացան, 50 մետր, երեք դիրքից

1.
Ջեյմի Լին Գրեյ (ԱՄՆ) - 691,9 (Օլիմպիական ռեկորդ)

2. Իվանա Մաքսիմովիչ (Սերբիա) - 687,5

3. Ադելա Սիկորովա (Չեխիա) - 683,0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով