14:09  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Անդամալույծ վազորդ Պիստորիուսը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Անդամալույծ վազորդ Օսկար Պիստորիուսը դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի 400 մետր վազքատարածության կիսաեզրափակիչ:

Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչն իր վազքահերթում 45.44 վ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ աշխարհի 2011թ. առաջնությունում անդամալույծ վազորդը բրոնզե մեդալ էր նվաճել 4x400 վազքատարածությունում: Օսկար Պիստորիուսը պարաօլիմպիկ խաղերի քառակի չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով