13:53  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Տոնի Պարկերը հավաքեց 22 միավոր

Բասկետբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Առաջին տուրում ամերիկացիներին պարտվելուց հետո ֆրանսիացիները հաղթեցին Արգենտինայի, Լիտվայի եւ Թուnիսի հավաքականներին:

Չորրորդ տուրում Ֆրանսիայի թիմը 73:69 հաշվով առավելության հասավ Թունիսի հավաքականի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի պաշտպան Տոնի Պարկերը, ով վաստակեց 22 միավոր:

Ֆրանսիայի թիմը A խմբում ընթանում է երկրորդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ամերիկացիները, որոնք երեք խաղում տարել են նույնքան հաղթանակ:

Լոնդոն-2012. տղամարդիկ, բասկետբոլ 

A խումբ, 4-րդ տուր

ՖրանսիաԹունիս՝ 73:69 (20:15, 15:12, 25:16, 13:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով