12:33  ,  4 օգոստոսի, 2012

Մոուրինյո. Չեմ հասկանում՝ ինչու Բեքհեմը չընգրկվեց Անգլիայի օլիմպիական հավաքականում

Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է Դեւիդ Բեքհեմին չընգրկել Անգլիայի օլիմպիական հավաքականի կազմում, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացուն զարմացրել է ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստուարտ Պիրսի որոշումը:

«Չեմ կարողանում հասկանալ: Ես այդ նախագծի մասնակիցներից եմ եղե: Եթե Օլիմպիական խաղերն անցկացվում են Լոնդոնում, դա նաեւ Բեքհեմի շնորհիվ է: Չեմ հասկանում՝ ինչու նա չի մասնակցում Օլիմպիական խաղերին: Դեւիդի խաղը միշտ դուր է եկել ինձ: Ցավում եմ, որ երբեք չեմ կարողանա մարզել նրան: Արդեն շատ ուշ է: Նրա կարիերան մոտենում է իր մայրամուտին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով