11:56  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Կոբի Բրայանտը ցանկանում է, որ իր դուստրը զբաղվի ձողացատկով

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի եւ «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտը ցանկանում է, որ իր դուստրը մարզվի ձեղացատկով: 33-ամյա բասկետբոլիստը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ընկերացել է ամերիկուհի ձեղացատկորդ Ջեն Սուրի հետ:

«Կոբին շատ հետաքրքրվեց, երբ իմացավ, որ Ջենը բասկետբոլ է խաղացել քոլեջում: Նրանք մոտ մեկ ժամ զրուցեցին, ինչից հետո Բրայնատը խնդրեց ինձ լուսանկարել իրեն ու Ջեյնին, որպեսզի այդ լուսանկարը ցույց տա իր դստերը: Բրայանտն ասաց, որ ցանկանում է իր դուստրը նույնպես մարզվի ձողացատկով»,- հայտարարել է Ջեն Սուրի մարզիչ եւ ամուսին Ռիկ Սուրը, փոխանցում է LA Times-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով