09:23  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ամերիկացի բռնցքամարտիկը պարտվել է մենամարտի ժամանակ լինզաները կորցնելու պատճառով

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 52 կգ քաշայինների 1/8 եզրաափակիչում ամերիկացի Ռաշուդ Ուորենը ցավալի պարտություն է կրել մենեմարտի ժամանակ լինզաները կորցնելու պատճառով: Ուորենը մեկ միավորի տարբերությամբ պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Նորդան Ուբալիին՝ 18:19:

Առաջին ռաունդից հետո ամերիկացին հաղթում էր 9:7 հաշվով, սակայն ֆրանսիացու հարվածներից մեկի հետեւանքով Ուորենը կորցրել է լինզաները, ինչը պարտության պատճառ է դարձել, գրում է BBC-ն:

Սա Ռաշուդ Ուորենի երրորդ անհաջող փորձն էր Օլիմպիական խաղերում: Այս անհաջողությունից հետո նա որոշել է անցնել պորֆեսիոնալ բռնցքամարտի:

Հիշեցնենք, որ Ուորենը 2007թ. աշխարհի չեմպիոն եւ աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր է (2009 եւ 2011թթ.):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով