00:49  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Տոմաշ Մայեւվսկու հաղթանակով մեկնարկեց աթլետիկայի մրցաշարը

Լեհ Տոմաշ Մայեւսկին հռչակվեց կրկնակի օլիմպիական չեմպիոն: Նրա հաղթանակով մեկնարկեց 30-րդ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարը: Տղամարդկանց գնդի հրման հատվածում Մայեւսկին առաջ անցավ գերմանացի Դավիդ Շտորլից եւ ամերիկացի Ռիզ Հոֆայից: Մայեւսկին առաջինն էր նաեւ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում:

30-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա

Գնդի հրում

Տղամարդիկ

1. Տոմաշ Մայեւսկի (Լեհաստան)` 21.89

2. Դավիդ Շտորլ (Գերմանիա)` 21.86

3. Ռիզ Հոֆա (ԱՄՆ)` 21.23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով