«Լեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
«Չելսին» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց «Հալ Սիթիին»: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Վիլիանը: Առաջին գոլը «Չելսիում» խփեց «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն: Աչքի ընկան նաեւ իսպանացի Պեդրոն:
«Լեսթեր Սիթին» անգլիացի Ջեյմի Վարդիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Շեֆիլդ Յունայթեդին»:
Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Չելսի» - «Հալ Սիթի»՝ 4:0
Վիլիան, 2, 32, Պեդրո Ռոդրիգես, 27, Օլիվյե Ժիրու, 42
«Լեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:0
Ջեյմի Վարդի, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում