Լոնդոնի «Արսենալից» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում եւ նորամուտը կնշի նոր թիմում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Յովիլ Թաունին»:
«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Դարմիան, Լինդելյոֆ, Ռոխո, Շոու, Կարիկ, Էրերա, Մատա, Մաքթոմինայ, Սանչես, Ռեշֆորդ:
«Յովիլ Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:
Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի պատասխան հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում