22:47  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հունգարացի Արոն Ժիլագին՝ չեմպիոն

22-այա հունգարացի Արոն Ժիլագին թրասուսերի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի եզրափակիչում 18։8 հաշվով առավելության հասավ իտալացի Դիեգո Օչիուցիի նկատմամբ եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։

Բրոնզե մեդալի համար պայքարում ռուսաստանցի Նիկոլայ Կովալյովը 15։10 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ռարես Դումիտրեսկուին։

30-րդ Օլիմպիական խաղեր
Սուսերամարտ, տղամարդիկ
Թրասուսեր


1. Արոն Ժիլագի (Հունգարիա)
2. Դիեգո Օչիուցի (Իտալիա)
3. Նիկոլայ Կովալյով (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով