20:28  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ղազախների երկրորդ ոսկին

Ղազախստանի պատվիրակությունը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում։

Ծանրամարտի կանանց 53 կգ քաշայինների մրցումներում լավագույն արդյունքը ցուցադրեց Զուլֆիյա Չինշանլոն։ Ղազախ մարզուհին երկամարտում գրանցեց 226 կգ արդյունք։

Արծաթե մեդալը նվաճեց Թայպեի (Թայվան) ներկայացուցիչ Շու Չինգ Հսուն։ Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Կրիստինա Լովուն։

Լոնդոն-2012.

Ծանրամարտ, կանայք, 53 կգ

1. Զուլֆիյա Չինշանլո (Ղազախստան) – 226 կգ (95+131)

2. Շու Չինգ Հսու (Թայպե) – 219 (96+123)

3. Կրիստինա Լովու (Մոլդովա) – 119 (99+120)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով