19:28  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. DreamTeam-ի առաջին հաղթանակը

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում։

Խմաբային փուլի առաջին տուրում DreamTeam-ն առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։

Առաջին քառորդում հավասար պայքար ընթացավ, սակայն խաղի մնացած ժամանակահատվածում ամերիկացիները նկատելի առավելություն ունեին եւ հաղթեցին 98։71 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր «Օկլահոմայի» ամերիկացի հարձակվող Քեւին Դյուրանտը, ով վաստակեց 22 միավոր։ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Տոնի Պարկերը հավաքեց 10 միավոր։

Լոնդոն-2012

Բասկետբոլ, տղամարդիկ

ԱՄՆ – Ֆրանսիա՝ 98։71 (22:21, 30:15, 26:15, 20:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով