19:27  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հոլանդիան բացեց մեդալային հաշվարկը

Հոլանդացի Մարիան Վոսը նվաճեց Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը կանանց խճուղային հեծանվավազքում (104,3 կմ)։ Փոխչեմպիոն հռչակվեց բրիտանացի Եղիսաբեթ Արմիթսթեդը։ Երրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Օլգա Զաբելինսկայան։ Նկատենք, որ Հոլանդիան նվաճեց առաջին ոսկե մեդալը Լոնդոնում։

30-րդ Օլիմպիական խաղեր
Խճուղային հեծանվավազք, 104,3 կմ
Կանայք


Մարիան Վոս (Հոլանդիա)՝ 3։35։29
Եղիսաբեթ Արմիթսթեդ (Մեծ Բրիտանիա)՝ 3:35:29(+0:00)
Օլգա Զաբելինսկայա (Ռուսաստան)՝ 3:35:31(+0:02)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով